Այս բոլոր պրոցեսները, անխտիր, առանց բացառության, տեղի են ունեցել բոլոր այն երկրներում, որոնք պարտություն են կրել:
Մեզ մոտ մի փոքր ավելի սուր է ընկլումը, որովհետև Հայաստանի վրա ոչ -ոք չի հարձակվել, բայց պատերազմի կողմ ենք, այն էլ պարտված կողմ:
Նման իրավիճակից դուրս գալու մի միասնական, վաղուց հայտնի դեղատոմս կա՝ ընդունել պարտությունը:
Ընդունել պարտությունը, նշանակում է անաչառ քննել պատճառները և պատժել մեղավորներին:
Բոլորին անխտիր:
Մինչև դա չարվի, դուրս չենք գալու կռունկների «շաղված երամի» այս վիճակից։
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ